Բաքվում գերության մեջ գտնվող արցախցի Մադաթ Բաբայանին շինծու գործերով դատարանը չորս ամսով կալանավորել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի դատավոր Գյունել Սամադովայի նախագահությամբ։ Բաբայանը մեղադրվում է հինգ հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, զենք-զինամթերքի կրկնակի ապօրինի ձեռքբերում և պահպանում, ինչպես նաև զինված խմբավորումներ ստեղծելը։ Հավելենք, որ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո …

