Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում կազմակերպված համաժողովին ունեցած ելույթում անդրադառնալով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիային և դրան հաջորդած էթնիկ զտմանը՝ հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախում «խաղաղ բնակիչների կորուստներ ու ենթակառուցվածքներին վնասներ չեն եղել»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը հստակ էր. Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում …

