Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Գործադիրը որոշումն ընդունեց այսօր, որն ուժի մեջ կմտնի վաղվանից։ Ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, որի ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների …