Դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Թունիս այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեբերի 5-6 Թունիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև նախարար Ամմարին փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելելու Հայաստան․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաջորդիվ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսկական առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ խորացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համատեքստում Հայաստանի կառավարության տեսլականը և ձեռնարկվող քայլերը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները։

Աշխատանքային այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են Հայաստանի և Թունիսի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: