27 Հոկտեմբեր 2023 | 12:47
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվածի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ …