Հայտնի է Խորեն Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման պատճառը

Լուրեր

15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից։

Քաղաքապետարանից Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ` պատճառը վերահսկողության խստացման խնդիրն է եղել։ Բանն այն է, որ Գրիգորյանի ղեկավարած վարչությունը դրվել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, ինչը ենթադրել է խիստ վերահսկողություն, և վերջինս չի ցանկացել Հովհաննիսյանի ենթակայությամբ աշխատել:

Գրիգորյանն ասել է, որ ինքն այդպես չի կարող աշխատել, ուզում է Ավինյանի ուղիղ ենթակայությամբ աշխատել, բայց նրան ասել են, որ որոշումը «վերին ատյանից» է, և եթե չի կարող աշխատել Հովհաննիսյանի ենթակայությամբ, ապա պետք է թողնի պաշտոնը:

Խորեն Գրիգորյանի ղեկավարած վարչության աշխատանքում թերացումները վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էին բլոգերների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Խորեն Գրիգորյանը Քաղաքապետարանի շինաբարեկարգման վարչության պետի պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցրել էր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Մասնագիտությամբ ազգագրագետ Խորեն Գրիգորյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսընկերն է, նրանք մտերիմներ են:

Ավելի քան մեկ ամիս առաջ լուրեր էին տարածվել, որ Խորեն Գրիգորյանը ազատվել է աշխատանքից, ֆեյսբուքյան գրառմամբ նա հերքել էր դրանք.

«Տեղեկացնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար և լինելու եմ քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա: Իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ , կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չի։ Տեղեկացնեմ նաև, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ևս փոխանցվում է Շինարարության և բարեկարգման վարչությանը»,- գրել էր Գրիգորյանը:

Երևանի ավագանու հերթական ընտրություններում Գրիգորյանը, լինելով վարչության պետի պաշտոնակատար, ՔՊ-ի ընտրական ցուցակի վերջին՝ 181-րդ համարն էր:

Նշենք, որ նա ՔՊ կուսակցության անդամ է:

 

Արփի Հակոբյան