Այս պահի դրությամբ Ստեփանակերտում պայթյունից տուժած և Հայաստան տեղափոխված 67 անձ է գտնվում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում և ստանում է համապատասխան բուժօգնություն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Երկու օր առաջ Արցախից Հայաստանի տարբեր ԲԿ-ներ …

