Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում խարդախությունների մեղադրանքով։ Նա պետք է դատարանի առջև մի շարք հարցերի պատասխանի, ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, որն ունի հոգևորականի կոչում և աստիճան, մի քանի գործ է …