Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է քննել Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը

Լուրեր

27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր նախնական նիստ է անցկացրել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ. հայտնում է  1news.az-ը։

Խաչատրյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Փաստաբան Ռադմիլա Աբիլովան դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Մեղադրող կողմը և գործով տուժող ճանաչված Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչը դատարանին խնդրել են առանց բավարարման մերժել բողոքը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հունվարի 15-ին։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։