09 Հոկտեմբեր 2023 | 14:45
Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով ապահովելու առնչությամբ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում․ տեղեկացնում են գերատեսչությունից։ «Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է …