Թրամփն Այովայում հաղթել է ներկուսակցական ընտրություններում

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դոնալդ Թրամփը հաղթել է Այովայում կայացած ներկուսակցական ընտրություններում՝ առաջինը երկրում։ Հաղթանակը նախկին նախագահին հզոր մեկնարկ է տալիս Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններից առաջ հանրապետականների կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իր ձգտման համար, գրում է VOA-ն:

Թրամփի հաղթանակին՝ ձայների 51 տոկոսով, սպասում էին ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցները։

Նոյեմբերին նախանշված ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու դառնալու համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

Երկրորդ տեղում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, որին աջակցում է հանրապետականների ավելի քան 21 տոկոսը:

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլիի օգտին քվեարկել է ընտրողների 19 տոկոսը, հայտնում է ABC News-ը։