Իրանի հրթիռային հարվածներից հետո Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրի վրա Իրանի հրթիռային հարվածներից հետո։

«Այսօր Իրաքի ԱԳ նախարարությունը կանչել է Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումների ֆոնին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, որը հանգեցրել է մի շարք զոհերի և վիրավորների»,- ասվում է Իրաքի ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ էր հասցրել Իրաքում և Սիրիայում։ Իրանը հայտնել էր, որ բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանում գտնվող «Մոսադի լրտեսների» (Իսրայելական հետախուզական ծառայություն) կենտրոնակայանին։

Հաղորդվում է, որ միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հյուսիս-արևելք։ Ինքնավար շրջանի իշխանությունները հայտնում են, որ 4 բնակիչ է սպանվել, 6-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում են քուրդ գործարար, միլիարդատեր Փեշրավ Դիզայը ու նրա ընտանիքի մի քանի անդամներ։

Էմմա Չոբանյան