Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «լրտեսական կենտրոններին» և «հակաիրանական ահաբեկչական խմբավորումների վայրերին»։ Այս մասին հայտնել են Իրանի պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդվում է, որ բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանում գտնվող «Մոսադի լրտեսների» (Իսրայելական հետախուզական ծառայություն) կենտրոնակայանին։

Reuters-ը հայտում է, որ միաժամանակ  մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հյուսիս-արևելք։ Ինքնավար շրջանի իշխանությունները հայտնում են, որ 4 բնակիչ է սպանվել, 6-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում է քուրդ գործարար, միլիարդատեր Փեշրավ Դիզայը ու նրա ընտանիքի մի քանի անդամները։  Բացի այդ, հրթիռներից մեկն ընկել է քրդական հետախուզության  բարձրաստիճան սպայի, մյուսն էլ՝ քրդական հատուկ ծառայությունների կենտրոնի վրա։ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են, որ Իրանի հարվածի հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել:

Էրբիլի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ըստ իրանական լրատվամիջոցների, Սիրիայում էլ հարձակվել է Իդլիբ նահանգում  ԻԼԻՊ-ի թիրախների վրա։ Թեհրանից հայտարարում են, որ այս հարվածները հասցվել են ի պատասխան հունվարի 3-ի «ահաբեկչական հարձակման», երբ Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյուններ տեղի ունեցան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Զոհվեց ավելի քան 90 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻԼԻՊ-ը։

Dpa գործակալությունը նշում է, որ Իրանը մինչ այժմ երբեք իր հրթիռները այս հեռավորությունից չէր արձակել։ Նշվում է, որ դրանք կարողացել են թռչել ավելի քան 1200 կիլոմետր։ Գործակալությունը գրում է, որ սա հստակ ուղերձ է այն մասին, որ Թեհրանն ունի տեխնիկական հնարավորություն նաև Իսրայելի տարածքին հարվածելու։