Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ծրագրի նպատակով պետբյուջեից Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ: Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված եւ 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Մանրամասները՝ տեսանյութում։