ԱՄՆ-ը մեղադրանքներ է ներկայացրել Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքներում ներգրավված գերմանական ընկերությանը

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը մեղադրանքներ է ներկայացրել գերմանական SAP SE ծրագրային ապահովման համաշխարհային ընկերությանը։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ այս ընկերությունը խախտել է ԱՄՆ արտաքին կոռուպցիոն ակտը։

Նշվում է, որ ընկերության անունն արատավորվել է տարբեր երկրներում կոռուպցիայի մեղադրանքներով։ Այդ երկրների թվում է նաև Ադրբեջանը։

«Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայտարարում է SAP SE ծրագրային ապահովման համաշխարհային ընկերության դեմ օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) խախտման համար մեղադրանք առաջադրելու մասին՝ Հարավային Աֆրիկայում, Մալավիում, Քենիայում, Տանզանիայում, Գանայում, Ինդոնեզիայում և Ադրբեջանում կոռուպցիոն սխեմաների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընկերությունը համաձայնել է մոտ 100 միլիոն դոլարի չափով դրամական տույժ վճարել՝ մեղադրանքների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։

Պարզվել է,որ ընկերությունը, որի բաժնետոմսերը ցուցակված են Նյու Յորքի ֆոնդային բորսայում, վարձել է երրորդ կողմի միջնորդների և խորհրդատուների՝ 2014-ից 2022 թվականներին հասարակության հետ բիզնես վարելու համար: Այդպիսով, այն կաշառել է նշյալ 7 երկրների պետական պաշտոնյաներին, նաև խախտել ԱՄՆ-ի՝ արտերկրում կոռուպցիոն օրենքի պահանջները:

SAP-ը համաձայնել է դադարեցնել և հրաժարվել սույն դրույթների որևէ խախտումներից և վճարել 85 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վնասի փոխհատուցում՝ գումարած 13,4 միլիոն կանխավճարային տոկոսներ, ընդհանուր առմամբ, ավելի քան 98 միլիոն դոլար։

SAP ընկերությունն Ադրբեջանում ունի պաշտոնական ներկայացուցչություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականի հունվարին Դավոսում հանդիպել էր SAP SE-ի գործադիր տնօրեն Բիլ Մաքդերմոթի հետ։

Էմմա Չոբանյան