Էստոնիայում Տարտուի համալսարանի պրոֆեսոր է ձերբակալվել՝ ՌԴ հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

Էստոնիայի Տարտուի համալսարանը հայտարարել է պրոֆեսոր Վյաչեսլավ Մորոզովի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցման մասին, որին անվտանգության ոստիկանությունը կասկածում է երկրի դեմ հետախուզական գործունեության մեջ։ Հունվարի 3-ից նա կալանավորված է և գտնվում է Տալլինի բանտում։ Այս մասին ERR-ին հայտնել են Պետական դատախազությունից։

Հաղորդվում է, որ հունվարի 3-ին Անվտանգության ոստիկանությունը բերման է ենթարկել Ռուսաստանի քաղաքացի Վյաչեսլավ Մորոզովին, որը կասկածվում է Էստոնիայի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։

Մորոզովի նկատմամբ կասկածների մանրամասները չեն բացահայտվել, սակայն պետական ​​դատախազ Տրիինու Օլևը հայտնել է, որ հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելիս նա կարող էր խուսափել քրեական հետապնդումից կամ շարունակել հանցագործություններ կատարել։

«Ագրեսոր պետության հետախուզական հետաքրքրությունն Էստոնիայում մնում է բարձր։ Այս դեպքը մի քանի տասնյակից ավելի նախորդ դեպքերի լրացումն է և ցույց է տալիս ռուսական հետախուզական ծառայությունների ցանկությունը՝ ներթափանցելու Էստոնիայի կյանքի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ գիտական ​​ոլորտ»,- ասել է Անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրեն Մարգո Պալլոսոնը։

Մորոզովը Տարտուի համալսարանում աշխատել է որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ Էստոնական ETIS գիտական ​​տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Վյաչեսլավ Մորոզովն աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանում մինչև 2010 թվականը, դրանից հետո կապվել է Տարտուի համալսարանի հետ։ 2016-2023 թվականները նա Տարտուում զբաղեցրել է Եվրոպական միության և ռուսագիտության պրոֆեսորի, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 11-ը՝ միջազգային քաղաքական տեսության պրոֆեսորի պաշտոնը։

Էմմա Չոբանյան