Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական զինուժը երեկ կրակել է Արցախի Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների վրա։ Վիրավորներ չեն եղել, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին: Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Այս …