Կներդրվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգում, որի արդյունքում ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ:

Այն թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։

Համակարգը հնարավորություն կընձեռի ոչ միայն ներկայացնել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այլ նաև ընթացիկ՝ ցանկացած ժամանակահատվածի համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ընտանիքում բռնության դեպքերի ցանկացած հատկանիշով ամփոփել տվյալներ և վերլուծել դրանք:

Նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ: Վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը: