«Радио Sputnik» և «Տոսպա» ընկերությունները արձագանքել են ՀՌՀ-ի որոշմանը

Լուրեր

15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՌՀ-ն տեղեկացնում է, որ «Радио Sputnik» և «Տոսպա» ընկերություններն արձագանքել են ՀՌՀ-ի որոշմանը։

«Հունվարի 16-ին «Радио Sputnik» ընկերությունը հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Sputnik Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Радио Sputnik»–ի խմբագրական քաղաքականությանը»։

Նամակի առիթը ՀՌՀ-ի 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց և 30 օրով կասեցրեց Երևանում «Sputnik Արմենիա»–ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։

Որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:

Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։

«Радио Sputnik»-ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։

Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ, «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումներն այլևս եթերում չեն լինի։

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում:

«Радио Sputnik»-ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող
այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությանը։

ՀՌՀ–ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով և ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմանալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում»,- ասված է ՀՌՀ հաղորդագրության մեջ։