Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Ամասիայի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

