Սամվել Բաբայանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, վերջինիս օժտել ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվող տեղեկությունները։

Հայտարարությունը ստորև․

«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։

Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։

Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։

Բացի այս, Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումն, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։

Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»։