Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռի մուտքը Էրիթրեայի օդային տարածք արգելվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին տեղափոխող ինքնաթիռն աֆրիկյան Ջիբութի մեկնելիս չնախատեսված վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ Էրիթրեայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չստանալու պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ջիբութին պետք է լիներ Բերբոքի եռօրյա ուղևորության առաջին կանգառը Արևելյան Աֆրիկայում, որտեղ նա պետք է բանակցություններ վարեր Սուդանի հակամարտության և Կարմիր ծովում տիրող իրավիճակի շուրջ:

«Մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, ցավոք, մենք այդպես էլ Էրիթրեայի վրայով թռչելու թույլտվություն չստացանք»,- ասել է ինքնաթիռի օդաչուն։

Սովորաբար թռիչքի ժամանակ տրվում է թույլտվություն, բայց այն չի տրամադրվել։ Սուդանի և Եմենի տարածքներով էլ թռիչքն անհնար է եղել՝ այդ երկրներում զինված հակամարտությունների պատճառով։

«Երբ որևէ բան է պատահում, որին իրականում չես կարող պատրաստ լինել, պետք է ճկունություն դրսևորել»,- ասել է Բերբոքը վայրէջքից հետո։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 25-ին պետք է ժամաներ Ջիբութի՝ քննարկելու Եվրամիության ծրագիրը՝ Կարմիր ծովում քաղաքացիական նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար: Բերբոքը մտադիր է այցելել նաև Քենիա և Հարավային Սուդան՝ քննարկելու Սուդանի պատերազմը։