Կենդանիների «սիրահարը»․ Ծառուկյանը սպանել է կենդանիներին և գլուխները կախել տանը․ նա հրավիրվել է ՔԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2026 | 20:00
ԱՄՆ-ն ունի մեծ լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որ ՀՀ վերադարձվեն բոլոր պատժաչափ ունեցող գերիները․ Դիանա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:50
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.01.2026 | 19:43
Նեյմարը նշել է պատմության լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին
15.01.2026 | 19:28
Թուրքիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակմանը
15.01.2026 | 19:15
Լիտրը 270 դրամ․ ինչու է հեղուկ գազը օր օրի թանկանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:14
Ցուցադրվել են ԶՈւ դաշտային նոր համազգեստի նմուշները
15.01.2026 | 19:00
ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին՝ հնարավոր ռազմական գործողությամբ․ շանտաժ է անում, իբր Արևմուտքի հետ գործակցությունը իր դեմ է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:51
Սիրիական կողմը կարող էր Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15.01.2026 | 18:40
Դավիթ Հարությունյանի գործով ոչ թե պետք է նոր քննություն կատարվի, այլ նոր որոշում կայացվի. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:32
Էդգար Սևիկյան․ Դեյան Ստանկովիչը լավ մարզիչ է, ունի հետաքրքիր մտքեր
15.01.2026 | 18:24
Ասեք՝ ամբախ-զամբախ չխոսի. Արթուր Սարգսյանը մեղադրողներին հորդորեց իր ասածը փոխանցել ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:16
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:10
Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ
15.01.2026 | 18:00
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել // Գրենլանդիայում եվրոպական զորքեր են տեղակայվում․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 17:55
Turkish Airlines-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, պարզվում է, նախասիրություն ունի՝ որսալ վայրի կենդանիների և նրանց գլուխները կախել իր տան պատերից։ Նրա շքեղ առանձնատուն այցելած բլոգերն է տարածել այս տեսանյութը․ Ծառուկյանի առանձնատան սրահներից մեկի պատերին բազմաթիվ եղջերուների և քարայծերի գլուխներ են, հատակին՝ գորշ արջի մորթիներ։ Մինչ բլոգերն իր հիացմունքն է հայտնում իր տեսածի առնչությամբ, Ծառուկյանը հպարտորեն խոստովանում է՝ կենդանիներին անձամբ է սպանում։

Կենդանասեր, «Դինգո» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը Գագիկ Ծառուկյանի առանձնատանը նկարահանված տեսանյութից եզրակացնում է՝ գլխատվել են նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։

Ուշագրավ է, որ Ծառուկյանը մի կողմից որսով է զբաղվում և սպանված կենդանիների գլուխների հավաքածու ունի, մյուս կողմից՝ սեփական կենդանաբանական այգին։ Նույն տեսանյութում երևում են կադրեր, թե ինչպես է Ծառուկյանին այցելած բլոգերը զվարճանում՝ փայտով խփելով կոկորդիլոսին։

Ծառուկյանի կենդանաբանական այգում կան այլ կենդանիներ ևս՝ առյուծներ, սպիտակ վագրեր, կապիկներ։ Եթե նախկին պատգամավոր-գործարարը ներկայանում է որպես կենդանասեր և սեփական տան բակում գիշատիչներ պահելը կարող է բացատրվել այս տրամաբանությամբ, ապա անբացատրելի է՝ կենդանասերն ինչպե՞ս կարող է գլխատել այլ կենդանիների և խրտվիլակները ցուցադրել։

Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի կենդանասպանությունը հայտնվել է նաև իրավապահների ուշադրության կենտրոնում։ Factor TV-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ ուսումնասիրել են Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, վայրի կենդանիների խրտվիլակների, եղջյուրների նմուշների վերաբերյալ տեսանյութը, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Տեսչական մարմինը վարույթի նյութերը 2023 թվականի հուլիսին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ կոմիտեում հարուցվել է երկու քրեական գործ՝ արգելված վայրի կենդանի կամ թռչուն որսալու հոդվածով։ ՔԿ-ի փոխանցմամաբ՝ երկու վարույթներով էլ նախաքննությունն այս պահին շարունակվում է։ Կատարվել են զննություններ, առգրավվել են համապատասխան տեսանկարահանող սարքերի պարունակությունները, համապատասխան հարցումներ են ուղարկվել իրավասու մարմիններին, պահանջվել են փաստաթղթեր։ Հարցաքննվել են դեպքին առնչվող բոլոր անձինք՝ այդ թվում, Գագիկ Ծառուկյանը։ 

Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նախարարությունը 2023 թվականին իրավակարգավորումներ է մշակել, որոնք ներառում են նաև Կարմիր գրքում գրանցված կենդաների պաշտպանություն։ Խախտումների դեպքում նախատեսվում են օրենքով սահմանված պատժամիջոցներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ Կարմիր գրքում ներառված կենդանատեսակ սպանելու դեպքում քաղաքացին կարող է տուգանվել մինչև 3 մլն դրամով։ «Դինգո» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ եթե անգամ Ծառուկյանը տուգանվի, ապա այդ գումարը վճարելը նրա համար խնդիր չի լինի։

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից հրապարակված կադրերի առնչությամբ Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանից։ Նա նախ կես ժամ ժամանակ խնդրեց՝ մեկնաբանելու համար, իսկ մեկ օր անց մեր զանգերն ու հաղորդագրություններն անպատասխան թողեց։

Գլխատված կենդանիների կադրերը տեսնելուց հետո կենդանասերները սպասում են իրավապահների պատշաճ արձագանքին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի այս արարքում կա հանցակազմ, և այն հաստատվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան