Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, թե ովքեր պետք է լինեին կործանված Իլ-76-ում

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռում պետք է լինեին Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական VIP ղեկավարներ, սակայն վերջին պահին ՌԴ ԱԴԾ-ն արգելել է նրանց նստել ինքնաթիռ։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

«Հայտնի է, որ ագրեսոր երկրի ռազմաքաղաքական ներկայացուցչության մի քանի VIP պաշտոնյաներ պետք է լինեին ինքնաթիռում, որոնց անունները հայտնի են և հայտնի կդառնան, նյութերը կփոխանցվեն միջազգային հետաքննության շրջանակներում։ Սակայն վերջին պահին ԱԴԾ-ն փաստացի նրանց հրամայել է չնստել այդ ինքնաթիռը և օգտվել տրանսպորտի այլ եղանակներից»,- ասել է նա։

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչը նաև նշել է, որ Բելգորոդիի դիահերձարան է հասցվել միայն հինգ դի, իսկ ռուս փրկարարներին թույլ չեն տվել զննել Իլ-76-ի կործանման վայրը։

Ուկրաինայի հետախուզությունն այդ նյութերը փոխանցելու է միջազգային հետաքննությանը։