Կիրակի երեկոյան մի քանի հազար մարդ Բելգրադի խորհրդարանի շենքի մոտ ցույց է անցկացրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել մեկ շաբաթ առաջ կայացած խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները։ Քաղաքային խորհրդարանի շենքում է գտնվում Հանրապետական ընտրական հանձնաժողովը, գրում է Meduza-ն։ Ընդդիմության ակցիան ղեկավարել են «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի առաջնորդներ Մարինիկա Թեպիչը և Միրոսլավ Ալեքսիչը։ Ակցիայի ընթացքում ցուցարարները փակել են …

