Ճանապարհամերձ խաչերն ապամոնտաժելու հրահանգ չկա. համայնքի ղեկավարները հերքում են

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե մարզպետարանները համայնքի ղեկավարներին հրահանգել են ապամոնտաժել միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը: Նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի պնդմամբ՝ նման հանձնարարական չի տրվել:

«Նման գործընթաց որևէ համայնքում չկա, դա ապատեղեկատվություն է: Նախարարը նման հարցով որևէ մարզպետի և համայնքի ղեկավարի հրահանգ չի տվել»,-Factor TV-ի հետ զրույցում հավաստիացրեց մամուլի խոսնակը:

Վերջին տարիներին հանրապետության միջպետական և համայնքային ճանապարհներին մեկը մյուսի հետևից տեղադրվեցին մի քանի մետրանոց խաչեր, որոնք նաև գիշերային ժամերին են լուսավորվում։ Այսօր գրեթե համայնք չկա, որտեղ նման խաչեր չլինեն: Հայաստանում առաջին անգամ այդպիսի խաչ տեղադրվել է դեռ 12 տարի առաջ:

2012 թվականին Երևան-Ապարան ճանապարհի «Տառ քարերի» պուրակի բարձրադիր մասում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ տեղադրվեց 33 մետրանոց «Սուրբ խաչը»:

Հետագայում Արագածոտնի մարզի համայնքային ճանապարհներին միմյանց հետևից տեղադրվեցին մասշտաբով ավելի փոքր խաչեր, իսկ 44-օրյա պատերազմից հետո ճանապարհամերձ խաչերի տեղադրումը համատարած դարձավ։ Թթուջուրի վարչական ղեկավար Զոհրակ Ասլանյանի խոսքով՝ իրենք, ի տարբերություն հարևան համայնքների, խաչը գյուղամիջում են կանգնեցրել:


Համայնքի ղեկավարը ևս վստահեցրեց, որ իրենց խաչն ապամոնտաժելու հրահանգ մարզպետարանի կողմից չի տրվել: Զոհրակ Ասլանյանը նշեց, որ խաչ տեղադրելու հարցում համայնքապետարանը որոշում չունի, նախաձեռնությունը գյուղացիներինն է: Երկմտում է խաչը քանդելու հարցում: Նա դժվարացավ ասել, եթե խաչն ապամոնտաժելու հանձնարարական լինի, կքանդի, թե՝ ոչ:

«Ես ոնց խաչը կքանդեմ, չեմ կարա: Խաչ ենք սարքել, քրիստոնյա ազգ ենք, ո՞նց քանդենք: Դժվար՝ ինչ-որ մեկը նման որոշում ընդունի»,- կարծիք հայտնեց համայնքի ղեկավարը: Արարատի մարզպետարանից ևս հերքեցին, թե ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացնելու հանձնարարական են տվել ՏԻՄ-երին: Այս մարզում էլ ճանապարհներին կանգնեցրած խաչերի պակաս չկա:

Նմանատիպ մի խաչ էլ տեղադրված է Հայանիստ և Հովտաշատ համայնքների միջնամասում: Հովտաշատի վարչական ղեկավար Նարեկ Տիգրանյանն ասաց, որ տեղյակ չէ ապամոնտաժման գործընթացից, նման հանձնարարական լինելու դեպքում հաստատ իրենց տեղեկացրած կլինեին: Համայնքի ղեկավարը շեշտեց՝ կողմ է, որ ճանապարհներին նման խաչեր կան, իր ձեռքը չի գնա դրանք քանդել: Ավելին, ըստ Հովտաշատի ղեկավարի, գիշերային ժամերին վառ լուսավորված խաչերը վարորդներին ոգևորում են։


«Ես շատ եմ տեսել, որ վարորդները, երբ մոտենում են խաչին, խաչակնքվում են, որ անփորձ տեղ հասնեն»,- պատմեց նա: Factor.am-ը զրուցեց նաև Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների և Սիսիանի վարչական ղեկավարների հետ, որոնք ևս նշեցին՝ իրենց ճանապարհամերձ խաչերի ապամոնտաժման հետ կապված որևէ հանձնարարական չի տրվել:

Հիշեցնենք, որ առաջին անգամ միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողներն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը: Նա 2022 թվականին հայտարարել էր, թե պետք է ճանապարհներին անօրինական տեղադրված խաչքարերն ու խաչերը հեռացվեն:

«Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են անընդհատ հայտնվում. ուր գնում ես խաչեր են, մի տեղ՝ պլաստմասից է, մեկ այլ տեղ՝ երկաթից, հին կահույքի մնացորդներից: Շատ դեպքերում դա ոչ մի կապ չունի քրիստոնեության, հավատի և քաղաքաշինության հետ, այլև վարկաբեկում է և ՛ քրիստոնեությունը, և ՛ հավատը, և ՛ քաղաքաշինությունը»,- կառավարության նիստում ասել էր վարչապետը: