Փաշինյանը 6 տարում 37 մարզպետ է փոխել. ով ինչպես եկավ ու հեռացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
Բոլորը

Փոխգնդապետի ծեծկռտուք, թռչող կոկորդիլոսներ ․․․ իշխանափոխությանը հաջորդած ավելի քան 5 տարիների ընթացքում ՀՀ մարզպետների անվան հետ կապվող սկանդալային դեպքերի պակաս չի եղել։ Factor TV-ն առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի նշանակած 37 մարզպետների գործունեությանն առնչվող ամենաաղմկահարույց դրվագները։

Այս տարեսկզբին վարչապետն այցելել էր Լոռու և Արմավիրի մարզերի համայնքապատկան դպրոցներ և բուժհաստատություններ։ Փաշինյանը վերանորոգված հաստատությունների կահավորման որակի հետ կապված հարցեր ուներ։ Դժգոհությունները հրապարակային արտահայտելուց շատ չանցած վարչապետի որոշմամբ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց։ Նա այս պաշտոնում էր 2021 թվականի նոյեմբերից։ Փաշինյանի օրոք ամենաերկարը մարզպետի պաշտոնը զբաղեցրած Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը նույնպես հեռացվեցին։

2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների մտադրության մասին։ Չնայած դրան՝ հեղափոխության օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Փաշինյանին միանալու որոշումն այսպես ասած «անհետևանք» չմնաց. նորընտիր վարչապետը միանգամից վեց մարզի ղեկավարում հանձնեց ԲՀԿ և ՀՅԴ գործիչներին։ Ընդդիմադիրների ուրախությունը երկար չտևեց։ 4 ամիս անց Ազգային ժողովն արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի 67 կողմ ձայներով, մի շարք փոփոխություններ ընդունեց խորհրդարանի կանոնակարգ օրենքում: Փաշինյանն այս քաղաքական ուժերին հակահեղափոխականներ հռչակեց և բոլոր մարզպետներին պաշտոնանկ արեց՝ հենց փողոցում ստորագրելով ազատման որոշումները։ Նրանց փոխարեն վարչապետը նախընտրեց այդ պաշտոններին նշանակել ՔՊ-ական գործիչների, սակայն աղմկահարույց դեպքերը դեռ առջևում էին։

Հեղափոխական Հայաստանի մարզպետների անվան հետ կապվող միջադեպերից ամենաաղմկահայույցը, թերևս, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ կապված դեպքն էր, որը նրան պաշտոնանկության հասցրեց։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանը․ ականատեսների վկայությամբ միջադեպին մասնակցել էին այդ ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը և նրա օգնականը և վերջինիս եղբայրը։ Տուժածի հայրը վստահ հայտարարում էր՝ Տրդատ Սարգսյանն անմիջական կապ է ունեցել։

Թեև Սարգսյանը մինչև վերջ պնդում էր, որ որևէ առնչություն չունի դեպքի հետ, ավելին, այդ ժամերին տանն է եղել, այնուամենայնիվ, արյունոտ դեպքից 1 շաբաթ անց հրաժարական ներկայացրեց։

«Եվս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս»,- հրաժարականի տեքստում գրել էր Սարգսյանը։

Դեպքից 2 ամիս անց Քննչական կոմիտեն հայտարարեց, թե քննությամբ ապացուցվել է, որ Սարգսյանն, իսկապես, դեպքի վայրում չի եղել։ Այնինչ՝ ականատեսները հակառակն էին պնդել անգամ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ։ Այսօր նա պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով, իսկ Արա Մխիթարյանը 4 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո մահացավ։

Սյունիքում կրքերն ավելի թեժ էին. հետհեղափոխական Հայաստանում մարզպետի պաշտոնին էր նշանակվել ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Նրա նշանակումը դժգոհությամբ ընդունվեց հանրության կողմից․ Պողոսյանին շատերն ընկալում էին, որպես «նախկին իշխանության մարդ», քանի որ հեղափոխության օրերին նա, այսպես ասած, բարիկադների մյուս կողմում էր։  Ի հեճուկս կանխատեսումների, թե Պողոսյանը երկար չի մնա Փաշինյանի հետ նույն թիմում, նա աշխատեց գրեթե 2 տարի և հրաժարական ներկայացրեց 44-օրյա պատերազմի ավարտից՝ եռակողմ համաձայնագրի ստորագրումից օրեր անց։

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»,- նշվել էր հայտարարության մեջ։ Այնինչ՝ պաշտոնի նշանակվելու օրը Պողոսյանը Փաշինյանի հետ ապագա աշխատանքը շատ խոստումնալից էր գնահատում։ Պողոսյանը հրաժարականից հետո այլևս հրապարակային գործունեություն չի ծավալում։

2018-ի մայիսին Արարատի մարզպետ նշանակված Գարիկ Սարգսյանը, թերևս, ամենաշատն է հայտնվել աղմկոտ պատմությունների կենտրոնում։ Նրա պաշտոնավարումը հանրության մոտ ասոցացվում է կոկորդիլոսաբուծարանների բացման հետ։

Այս ծրագիրը կյանքի չկոչվեց ո՛չ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո, իսկ նախկին մարզպետը շարունակեց զավեշտալի իրավիճակներում հայտնվել։

Այդ օրերին լուրեր էին տարածվում, թե Սարգսյանը ծեծի է ենթարկել վարսավիրին՝ իրեն արտահերթ չսպասարկելու համար։ Այս տեղեկությունը նախկին մարզպետը շտապեց հերքել։ Իսկ ահա իր հարազատներին և ընկերներին պաշտոնների նշանակելու լուրերը Սարգսյանն այդպես էլ չկարողացավ հերքել։ 2020 թվականի դեկտեմբերին Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, սակայն 2 ամիս անց նշանակվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, ինչից 1 տարի անց՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

2018 թվականի մայիսից մինչ օրս ամենահաճախը փոխվել են Շիրակի մարզի ղեկավարները․ 5 մարզպետներից ամենաերկարը պաշտոնավարել է Տիգրան Պետրոսյանը՝ գրեթե 2 տարի։ Նրանից առաջ Կարեն Սարուխանյանն այս պաշտոնին մնաց ընդամենը կես տարի, իսկ ահա Պետրոսյանից հետո նշանակված Հովհաննես Հարությունյանը՝ 10 ամիս։ Այս ցանկում ամենաուշագրավը Նազելի Բաղդասարյանի տեղափոխումն է եղել․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվեց Շիրակի մարզպետ, պաշտոնավարեց գրեթե 1․5 տարի, ինչից հետո հրաժարական տվեց՝ զբաղեցնելով 1.5 տարի թափուր մնացած վարչապետի մամուլի խոսնակի աթոռը։

Մարզպետի պաշտոնից ազատվելու և կառավարությունում այլ պաշտոնի նշանակվելու օրինակները շատ են։ Օրինակ՝ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ, ապա վարչապետի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ վարչապետի օգնական, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարար, ապա՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իսկ ահա Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը 3 տարի պաշտոնավարելուց հետո նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Նշանակված մարզպետներից մի քանիսը վարչապետի հետ մտերիմ, իսկ երկու մարզպետ էլ՝ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը Փաշինյանի սանիկն է, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ վարչապետի քավորը։

2018-ից մինչ օրս Հայաստանը 37 մարզպետ է ունեցել։ Ի՞նչ արժանիքների համար է այս կամ այն գործիչը նշանակվում բարձր պաշտոնի կամ որ թերացումների համար է ազատվում այդ պաշտոնից․ թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած Փաշինյանի կառավարությունն այս հարցում աչքի չի ընկնում հաշվետվողականությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան