Ունենք մտավորականներ, որոնց հետևից կգնան, բայց նրանք դուրսպրծուկ չեն, տե´ր եղեք այդ տեսակին. Բարսեղ Թումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ես աշխատել եմ չկոտրվել և չեմ համակերպվել, որ Արցախը կորցրել եմ: Իհարկե, դա մի ծանրագույն խնդիր է, որը երեսուն տարիների ընթացքում փակուղի էր մտել: Պարզապես քիչ աշխատանք տարվեց աշխարհին հիմնավորելու համար, որ Արցախը հայկական է, մենք էլ օկուպանտ չենք: Մենք մեզ պատվով չպահեցինք: Պետք էր հասկանալ, որ ամեն հաղթանակ կարող է պարտության սկիզբ լինել: Մեր պայքարը մեր, մեր թուլության դեմ պետք է լինի»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:

Նրա խոսքով` մենք կլինենք ուժեղ պետություն, եթե էլիտան լինի մեր վերադասը. «Բայց մեր էլիտան անտեսված է, մեծարված չէ: Ասում են`պետք է սպասել Փոքր Մհերի վերադարձին: Ոչնչի սպասել պետք չէ. Փոքր Մհերը երբեք չի գալու և մեր դուռը չի ծեծելու, նա պետք է ծնվի մեր մեջ: Այսօր մենք ունենք մտավորականներ, որոնց հետևից մարդիկ կգնան, միայն թե նրանք դուրսպրծուկ չեն, ժողովուրդը պետք է ընտրի, տե´ր դարձեք նրանց»:

Բարսեղ Թումանյանը խոսում է նաև վերջին շրջանում կրկին օրակարգային դարձած Հայաստանի խորհրդանիշները փոխելու թեմայից: Նրա համոզմամբ`ինչպիսի պետություն որ պատրաստվում ես կառուցել, խորհրդանիշներն էլ պետք է դրա արտացոլանքը լինեն և ներդաշնակ մնան այդ գաղափարի հետ. «Մենք պետք է վերանայենք մեր այսօրվա խորհրդանիշները: Սիմվոլները խոսքից ու օրենքից հզոր են: Պետք է մասնագետները միանան և այդ հարցով զբաղվեն: Օրինակ`օրհներգը պետք է լինի ոգեշնչող, բայց ոչ էմոցիոնալ, այն տրամաբանություն պետք է ունենա»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան