Ադրբեջանի ևս մեկ ընդդիմադիր կուսակցություն հրաժարվել է մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի Դասական Ժողովրդական Ճակատ ընդդիմադիր կուսակցությունը որոշումը կայացրել է դեկտեմբերի 23-ին կայացած արտահերթ համագումարում։ Հաղորդվում է, որ այս որոշումը պայմանավորված է «երկրում արդար քաղաքական մրցակցության համար պայմանների բացակայությամբ»։ «Մենք որոշեցինք չառաջադրել մեր թեկնածուին և չմասնակցել ընտրություններին, քանի …

