«Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն» երկընտրանքի և անցյալի փաստերն «ընտրելու» մասին. ապաքաղաքական զրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նա հիշեցնում է, որ խորհրդային շրջանում ուսումնասիրում և դասավանդում էին «հայ ժողովրդի պատմություն», որովհետև հանրապետությունները որպես առանձին պետական միավորներ չէին դիտարկվում: Անկախության տարիներին պատմաբանների մեջ վեճ կար՝ անվանել առարկան «Հայաստանի պատմություն», թե՞ «Հայոց պատմություն»: Ի վերջո, ընտրվեց երկրորդ՝ ավանդական տարբերակը:

Պատմաբանի խոսքով՝ դա չի նշանակում, որ այդ երկու անվանումների մեջ խորը հակասություն կա. ի վերջո, մեր պատմությունը հիմնովին կապված է պետականության ձգտման, տեսլականի հետ: Պատահական չէ, որ դարերի ընթացքում եվրոպական և օսմանյան քարտեզներում պահպանվում էր «Հայաստան» անվանումը՝ նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ մենք չունեինք անկախ պետականություն:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ լավ կլիներ, որ այդ բոլոր խնդիրները սկզբից քննարկվեին ակադեմիական մակարդակով, մասնագիտական շրջանակներում:

Պատմական անցյալից ո՞ր փաստերը պետք է ընտրվեն ուսումնասիրությունների, ինչպես նաև դասավանդման համար՝ բոլո՞րը, թե՞ միայն այն փաստերը, որոնք համապատասխանում են «ժամանակի ոգուն»: Ըստ հաղորդման հյուրի՝ պատմաբանի պատվի գործն է՝ ներկայացնել բոլոր փաստերը: Բայց երբ դրանց այս կամ այն մեկնաբանությունն է տրվում, ուսումնասիրողը պետք է փաստարկներ ներկայացնի:

Ինչ մնում է դասագրքերին, ապա այստեղ, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, պետք է համատեղել «ժամանակի ոգին» և արժեքային մոտեցումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան