Հունգարիան հրաժարվել է վետո դնել ԵՄ հիմնադրամից Ուկրաինայի ֆինանսավորման վրա
Քաղաքականություն
04.02.2024 | 21:58Հունգարիան չի խոչընդոտի Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի ավելացմանը՝ Ուկրաինային օգնելու համար, VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ԵՄ այն սակավաթիվ երկրներից ենք, որը զենք չի մատակարարում Ուկրաինային, և մենք չենք նախատեսում փոխել այս քաղաքականությունը։ Չենք ցանկանում մասնակցել որևէ համատեղ գործողությունների, որոնք ուղղված են զենք մատակարարելուն»,- նշել է Սիյարտոն:
Նախարարը շեշտել է, որ Հունգարիան չի կարող և չի խանգարի այլ երկրների դա անել։