Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում Ծիծեռնակաբերդ այցից լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը: Հիշում ենք և պահանջում»,- գրել է Ժոլին։ Հիշեցնենք՝ …

