Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Մոսկվա ՀԱՄԱՍ-ի այցերը քննադատելու համար

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարություն է կանչվել Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինը։ Նշվում է, որ պատճառն իսրայելցի դիվանագետի «անընդունելի հրապարակային հայտարարություններն են», որոնք, իբր, խեղաթյուրում են «ռուսական արտաքին քաղաքական մոտեցումներն ու պատմական իրողությունները», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Հալպերինի որոշ հայտարարություններ «չափազանց անհաջող մեկնարկ են դիվանագիտական առաքելության համար, որը պետք է ուղղված լինի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։

Սիմոնե Հալպերինը, որը Իսրայելի դեսպանի պաշտոնում դիվանագիտական ծառայությունը սկսել է հունվարին, փետրվարի 4-ին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Ռուսաստանի ղեկավարության շփումները ՀԱՄԱՍ խմբավորման հետ։

«Համասցիներին Մոսկվայում ընդունում են, գրկում, նրանց առջև գորգերով ճանապարհներ են բացում։ Մենք չենք կարող դա հասկանալ։ ՌԴ-ում ասում են, որ այդ բանակցություննեըը վարում են գերիներին ազատ արձակելու համար։ Բայց արդեն 4 ամիս է՝ այդ մարդիկ գերության մեջ են, նրանց ազատ չեն արձակում»,- հայտարարել է նա։

Հալպերինի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի լայնամասշտաբ հարձակումից հետո իր մերձավորարևելյան քաղաքականությամբ ՌԴ-ն կորցնում է իսրայելցիների, այդ թվում՝ ռուսախոսների հավանությունը։

«ՌԴ-ն, որ ինքն է տուժում ահաբեկչություններից, չի աջակցում ահաբեկչության դեմ Իսրայելի պայքարին։ Ընդհակառակը, իր համերաշխությունն է հայտնում Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը, որն ընդդեմ Իսրայելի ՄԱԿ-ի Միջազգային դատարան է դիմել աբսուրդային հայցով՝ Թել Ավիվին մեղադրելով ցեղասպանության մեջ»,- հավելել է իսրայելցի դիվանագետը։