Թելյոր Սվիֆթի ռեկորդն ու Մայլի Սայրուսի առաջին հաղթանակը․ հայտնի են «Գրեմմի-2024»-ի հաղթողները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի»-ի 66-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ «Midnights» ալբոմով։

Այսպիսովմ նա ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին արտիստը, որը չորս անգամ արժանացել է «Գրեմմի»-ի լավագույն ալբոմի համար: Նա շրջանցել է Ֆրենկ Սինատրային, Փոլ Սայմոնին և Սթիվի Ուանդերին, որոնք այս անվանակարգում երեք անգամ են հաղթել։ Սվիֆթը ստացել է նաև մրցանակ լավագույն փոփ վոկալ կատարման համար։

«Գրեմմի»-ի գլխավոր մրցանակներն այս տարի բաժին են հասել կանանց։ Բիլլի Այլիշն արժանացել է տարվա լավագույն երգ մրցանակին՝ «What Was I Made For»-ի համար։

Տարվա լավագույն ձայնագրություն է ճանաչվել Մայլի Սայրուսի «Flowers» հիթը։ Երգչուհին հաղթել է նաև «Լավագույն փոփ-սոլո կատարում» անվանակարգում։ Այսպիսով, Մայլի Սայրուսն արժանացել է իր կարիերայի առաջին «Գրեմմի» մրցանակներին։

Վիկտորյա Մոնեն հաղթել է «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում («Jaguar II» ալբոմի համար): SZA-ը հաղթել է «Լավագույն R&B երգ» անվանակարգում՝ «Snooze» երգով։ Նա նաև մրցանակ է ստացել «Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ» անվանակարգում՝ «SOS» ստեղծագործության համար։

Ռեփեր Killer Mike-ը «Գրեմմի» է ստացել «Լավագույն ռեփ ալբոմ» («Michael» ձայնագրության համար) անվանակարգում, ինչպես նաև հաղթել է «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում՝ «Scientists» & Engineers» երգի համար։

Ուշագրավ է, որ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է ռեփերին՝ հարձակման կասկածանքով:

Լավագույն ռոք կատարում է ճանաչվել Boygenius-ի Not Strong Enough-ը, լավագույն ռոք ալբոմ՝ Paramore-ի This Is Why-ը:

«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում հաղթել  է The Beatles-ի I’m Only Sleeping երգի տեսահոլովակը։

Էմմա Չոբանյան