Սլովենիան ԿԽՄԿ-ի միջոցով 120.000 եվրո է նվիրաբերում ՝ օգնելու Հայաստանին ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Սլովենիայի ԱԳՆ Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Էդվին Սկրտը։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք չենք մոռացել Լեռնային Ղարաբաղի փախստականների մասին։ Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել Սլովենային օգոստոսի ջրհեղեղների ժամանակ, իսկ այժմ …

