Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. Ալիևները քվեարկել են հայաթափված Ստեփանակերտում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանում առավոտյան ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը, որը տևելու է մինչև ժամը 19։00-ն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ցուցակներում ընդգրկված է 6 միլիոն 478 հազար 623 ընտրող։ Նրանք կարող են քվեարկել 6537 ընտրատեղամասերում, որոնցից 49-ը տեղակայված է 37 երկրներում։

Ընտրություններին, ըստ նախնական տվյալների, հետևելու է ավելի քան 90 հազար դիտորդ, որից 790-ը՝ միջազգային։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակցում է 266 դիտորդով։ ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը չեն հրավիրվել ընտրությունները դիտարկելու։

Նշենք, որ Ադրբեջանն ընտրական շոու է կազմակերպել հայաթափված Արցախում։ Թեպետ այստեղ բնակչություն չկա, սակայն բացվել է 23 ընտրատեսամաս։ Բաքուն այստեղ 23,000 ընտրողի է ներառել ցուցակներում։ Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը ևս վերածել են ընտրատեղամասի, որտեղ էլ այսօր քվեարկել են Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները։

Նշենք, որ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում է ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևիը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։ Իրականում, սակայն, այս թեկնածուներն Ալիևի ու նրա իշխանության աջակիցներն են։

Էմմա Չոբանյան