Ուկրաինան նոր զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան չորեքշաբթի գիշերը ենթարկվել է  զանգվածային հրթիռային հարձակման,  հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի քանի պայթյուններ են որոտացել Կիևում․ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է հակաօդային պաշտպանության համակարգերի  աշխատանքի մասին։  Խարկովի մարզի իշխանություններն էլ հայտարարել են բալիստիկ հրթիռներով հերթական հարձակման մասին, որին նախորդել է կամիկաձե ԱԹՍ-ների գրոհը։

«Հակառակորդի հարձակման հետևանքով մայրաքաղաքի երկու բարձրավոլտ գծեր հրթիռների բեկորներից վնասվել են։ Ձախ ափի որոշ սպառողներ հոսանքազրկված են»,- գրել է Կիևի քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։ Մայրաքաղաքի Դնեպրի շրջանում բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել մեկ տուժածի։ Ավելի ուշ Կլիչկոն հայտնել է Կիևի Գոլոսեևսկի թաղամասի բնակելի շենքում բռնկված հրդեհի մասին։ Դնեպրի շրջանում, որտեղ բեկորներն են ընկել, կա երկու վիրավոր։ Օդային գրոհը շարունակվում է։

Հարվածներ են գրանցվել Խարկովի Սլոբոդա թաղամասում, վնասվել են ոչ բնակելի ենթակառուցվածքները, հայտնում է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը Telegram-ում հայտնել է, որ հրետակոծությունից հետո վերակենդանացման բաժանմունքում մահացել է մեկ մարդ։ Սենկևիչը հայտնել է նաև, որ քաղաքում կան վնասված բնակելի շենքեր, վնասվել են նաև գազամատակարարման և ջրամատակարարման գծեր։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Լվովի մարզիում։

Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնաս են հասցրել կոմունալ ընկերությանը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։