Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական բանակը հինգշաբթի գիշերն արձակել է 22 կամիկաձե անօդաչու թռչող սարք, որոնցից 17-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինացի զինվորականները չեն նշում, թե մնացած հինգ անօդաչուները որ տարածքներին են հարվածել և ինչ հետևանքներ են առաջացրել։ Ռազմաօդային ուժերը միայն հայտնել են, որ անօդաչուները գործարկվել …