Կիևում և շրջակայքում մոտ 20 հրթիռ է խոցվել․ տուժածների թիվն ավելանում է

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել մոտ երկու տասնյակ թևավոր հրթիռ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«2024 թվականին երրորդ հրթիռային հարվածն է հասվում Կիևին։ Հակառակորդը ռուսական տարածքից Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից արձակել է Х-101/Х-555/Х-55 թևավոր հրթիռներ։ Մայրաքաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է մոտ երեք ժամ»,- ասվում է Telegram-ում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում հրթիռային հարձակումից տուժածների թիվն աճում է։

«Ինը մարդ վիրավորվել է։ Գոլոսեևսկի թաղամասի բարձրահարկ շենքից արդեն վեց մարդ է հոսպիտալացվել։ Նրանց թվում է հղի կին»,- գրել է Կլիչկոն Telegram-ում։ Եվս երկու տուժած հոսպիտալացվել է Դնեպրի մարզում, իսկ մեկին բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։
Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր հարձակման հետեւանքով վեց տուժածի մասին։

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել ԱԹՍ-ներով կոմբինացված հարձակումը: