44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզում ավելացել է ռուսական հենակերտերի թիվը։ Factor TV-ն արձանագրել է, որ դրանցից մեկը տեղակայված է Երևան-Թբիլիսի ավտոճանապարհի՝ Ոսկեպար-Բաղանիս գյուղերի հատվածում։ Ռուսական այս ռազմակայանի կառուցապատումը սկսվել է 2022 թվականին։ Այսպիսի հենակետեր կան նաև Բերդում և Նոյեմբերյանում։ Ազատամուտ գյուղում էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողները տեղակայվել են համայնքի փրկարար ծառայությանը պատկանող շենքում։ Թե ի՞նչ գործառույթ են …

