Վրաստանում փրկարարները գտել են սողանքի հետևանքով վերջին՝ 9-րդ զոհին

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

Վրաստանում փրկարարները հայտնաբերել են Բաղդատի շրջանի Ներգեթի գյուղում (Իմերեթի շրջան) սողանքի հետևանքով մահացած վերջին՝ իններորդ մարդու մարմինը, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Փետրվարի 7-ին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքն ամբողջությամբ ավերել է չորս տուն և փակել Խանիսկալի գետի կիրճի աջ լանջին գտնվող կենտրոնական մայրուղին։ Աղետի ժամանակ տներում տասը մարդ է եղել։ Փրկարարները հայտնաբերել են բոլոր 9 մահացածների մարմինները, մեկ անձի հաջողվել է փրկել։

Աղետի գոտում աշխատել է 200 փրկարար՝ համապատասխան տեխնիկայով, անօդաչու սարքերով։ Փրկարարների հետ միասին աշխատում են նաև կինոլոգների խումբը։

Սողանքային գործընթացների ծագումն ու ակտիվացումը, բարդ տեկտոնական և ձևաբանական պայմանների հետ մեկտեղ, հիմնականում կապված են փետրվարի 5-ից 7-ը ընկած առատ տեղումների հետ:

Ըստ Քութայիսիի, Զեստաֆոնիի և Դիմիի օդերևութաբանական կայանների՝ տեղումների քանակը կազմել է 80-100 մմ։ Սա փետրվարի կլիմայական նորմայի 50-80%-ն է։