Եվրամիությունը ցանկանում է պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցը։ Սակայն Հունգարիան հերթական անգամ խանգարում է կոնսենսուսի ձեռքբերմանը: Այս անգամ Բուդապեշտի առարկությունները պայմանավորված էին ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված միջոցներով, այլ չինական ընկերություններին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մտադրությամբ։ Պատժամիջոցներ են նախատեսվում գրեթե 200 կազմակերպությունների և անհատների նկատմամբ՝ հիմնականում Ռուսաստանից, ինչպես նաև երեք ընկերությունների …

