Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 104+866-կմ 108+800 հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մոտ 4 կմ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր բնակավայրերի մոտով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն, ֆրեզման միջոցով հեռացրել է ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, և տեղադրել է նոր շերտ, լրացվել-հարթեցվել են կողնակները, …

