Պաշտոնական Բաքուն որոշել է ճանաչել «Թալիբան»-ը

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Իլհամ Մամեդովը Քաբուլում դեսպանատան բացման վերաբերյալ պաշտոնական նամակ է փոխանցել «Թալիբան»-ի կառավարության ԱԳՆ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեսպան Իլհամ Մամեդովը Քաբուլում հանդիպել է թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիի հետ։ Հանդիպմանը Մամեդովը պաշտոնական նամակ է ներկայացրել Քաբուլում Ադրբեջանի դեսպանատան բացման վերաբերյալ։

Դեռևս նախորդ տարվա վերջին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստվում է 2024 թվականին Աֆղանստանում դեսպանատուն բացել։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս 2003 թվականին «Թալիբան»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Այն ահաբեկչական են ճանաչում արևմտյան երկրները։

2021 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ ամբողջ երկրում։ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը, այժմ գտնվում է թալիբների վերահսկողության ներքո։

Ի դեպ, ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Աֆղանստանում միջազգային հակաահաբեկչական գործողությանը և թուրք զինվորականների հետ վերջիններից են լքել երկիրը թալիբների կողմից իշխանությունը գրավելուց հետո:

Էմմա Չոբանյան