Երևանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որին Ազգային ժողովն օրեր առաջ չընտրեց որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ էլ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավորի թեկնածու է: Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ նոյեմբերի 8-ին, դռնփակ նիստում քննել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողով …

