Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Գիտաժողովի նպատակն է վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը: Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի անվանի …

