Ամրապնդվում է ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցությունը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Փետրվարի 14-ից 15-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը և մարզային վարչությունների ծառայողներ:

Այցի հիմնական նպատակն էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում խորացնել համագործակցությունը Եվրոպոլի և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, կիբեռհանցավորություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների և Եվրոպոլի միջև հնարավոր համագործակցության ուղիներ:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը կարևորեց ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդումը, ներկայացրեց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանթյան սպասվելիք բարեփոխումները և ապագայի տեսլականը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում՝ բարձր գնահատելով եվրոպական գործընկերների պատրաստակամությունը և շարունակական աջակցությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը:

Այցի ընթացքում հանդիպում եղավ նաև Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ. քննարկվեցին կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարում երկու երկրների քրեական ոստիկանության ծառայողների հնարավոր համագործակցության ուղիները: