ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Լուրեր

12.01.2025 | 13:35
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը․ Փաշինյան
12.01.2025 | 13:20
Երկրաշարժ՝ Վրաստանում
12.01.2025 | 13:05
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 12-ի դրությամբ
12.01.2025 | 12:34
Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառ
12.01.2025 | 12:27
Կալիֆոռնիայում մոլեգնած հրդեհները 16 մարդու կյանք են խլել
12.01.2025 | 12:00
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
12.01.2025 | 11:41
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում
12.01.2025 | 11:24
Տեղ-տեղ մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին
12.01.2025 | 11:01
Անկախությունն արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է․ Փաշինյան
12.01.2025 | 10:36
Լեռնագնացները չեն կարողացել ինքնուրույն իջնել Բջնիի անտառամերձ հատվածից, օգնել են փրկարարները
12.01.2025 | 10:21
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
12.01.2025 | 10:06
Լարսը բաց է
12.01.2025 | 00:54
Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
11.01.2025 | 22:52
Վարչապետը առաջնահերթ է համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 20:13
Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։