ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբել ԼՂ-ից Հայաստան զանգվածային տեղափոխվածներին, եթե կազմակերպությանն անհրաժեշտ հասանելիություն տրամադրվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին Հայաստան։ Եթե մենք որպես ՄԱԿ հասանելիություն ստանանք՝ մենք պատրաստ ենք իրականացնել հումանիտար կարիքների գնահատում և օգնություն ցուցաբերել տուժած մարդկանց։ Մենք թիմեր …