Ադրբեջանի իշխանություններին անհանգստացնում են Հայաստանի զինված ուժերի համալրումները։ Երեկվանից ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակումներ է անում այն մասին, որ Ֆրանսիան Հայաստան Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և սարքավորումներ է մատակարարել։ Հրապարակումներն ուղեկցվում են լուսանկարներով, որոնցում վրացական Փոթի նավահանգիստն է և պնդում այն մասին, որ Ֆրանսիայից ժամանած զրահատեխնիկայի խմբաքանակն արդեն շարժվում է Հայաստան։ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս …

